«Երբեմն ինքս իմ կերտած կերպարից զզվում եմ». Լևոն Մուրադյան. Life.panorama.am

11:34 • 17.10.14


Հաճախ էկրանից այս կողմ նստածները էկրանից այն կողմ ճանաչում են իրենց տեսակին…Դրանից երբեմն ամաչում, երբեմն՝ հպարտանում, երբեմն էլ ՝դաս են քաղում: Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալում Վռամ Արևշատյանի կերպարում հանդես եկող Լևոն Մուրադյանը, ով, ի դեպ, իր կերտած կերպարի հակապատկերն է, Life.panorama.am-ի հետ զրույցում անկեղծացել է ոչ միայն իր ոլորտի բացթողումների, թերացումների ու խնամիական հարաբերությունների, այլև ժողովրդի հանդեպ ունեցած մեծ սիրո, հումորային ակնթարթների ու «անհանգիստ» անցկացվող հանգստի մասին:

 

-Պարո՛ն Մուրադյան, եթե չեմ սխալվում, դուք թատրոնից վաղուց եք հեռացել:

 

-Այո՛, 2001 թվականից: Ժամանակս չի բավականացնում: Շատ հրավերներ եմ ունենում տարբեր նախագծերից, համերգային ծրագրերից: Ազատ արվեստագետի կարգավիճակ ունեմ:

 

-Հասցնո՞ւմ եք և սերիալում նկարահանվել, և համերգներին մասնակցել:

 

-Որքան հնարավոր է՝ համատեղում եմ: Սերիալային նկարահանումներից բացի ես հանգստյան օրեր եմ ունենում:

 

- Այսօր մեծամասամբ թատրոնից հեռանում են զուտ ֆինանսական խնդիրների պատճառով: 2001 թվականին և՞ս թատրոնն ուներ նման խնդիրներ:

 

-Այն ժամանակ ես նման խնդիրների չեմ բախվել, գուցե այն պատճառով, որ երիտասարդ էի, ընտանիք, երեխաներ չունեի ու գումարի մասին շատ չէի մտածում: Ընտանիք կազմելուց հետո ես սկսում մտածել մի քիչ էլ ավել գումար վաստակելու մասին, որպեսզի կարողանաս տուն պահել: Այնպես որ, զուտ ժամանակի գործոնն է եղել: Իսկ այսօր պատկերն արդեն բոլորովին այլ է. բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում պետական թատրոնի դերասանի աշխատավարձով չես կարող մարդավայել ապրել, ո՞ւր մնաց թե երեխաներիդ զուրկ չպահես ու կյանքի վայելքներից մի փոքր օգտվես:

 

Հայաստանում պետական հաստատություններում աշխատող արվեստագետի աշխատավարձը շատ ցածր է: Եթե թատրոնում ես մնում, կապանքների մեջ ես հայտնվում՝ ժամանակի և ֆինանսի առումով: Թատրոնում շահում ես միայն հոգեպես, ցավոք… Սակայն հեռուստատեսությունը տալիս է հնարավորություն՝ մնալ ֆորմայի մեջ: Թատրոնից դուրս գալով՝ այլ աշխատանք չեմ անում, նորից իմ ոլորտում եմ: Իհարկե, թատրոնն իմ կյանքն է, իմ տարերքն է, որտեղ երկար ճանապարհ եմ անցել, արմատական ու կարևոր դերեր խաղացել: Թեև, շատ եմ ափսոսում, որ հիմա թատրոնում չեմ, բայց ժամանակներն այնպիսին են, որ պետք է ընտանիքիս համար ավելի լավ ապագա կառուցեմ:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։
 



 

«Երբեմն ինքս իմ կերտած կերպարից զզվում եմ». Լևոն Մուրադյան. Life.panorama.am