Նիկոլաս Քեյջը և Անտոն Ելչինը «Մահացող լույսը» ֆիլմի առաջին թրեյլերում (տեսանյութ)

10:04 • 17.10.14

Համացանցում է հայտնվել Փոլ Շրեդերի «Մահացող լույսը» (Dying of the Light) նոր ֆիլմի թրեյլերը, որտեղ գլխավոր դերերը կատարել են Նիկոլաս Քեյջը և Անտոն Ելչինը, գրում է buro247.ru-ն։

 

Ֆիլմի սյուժեն նույնքան ոչ լավատեսական է, որքան նրա անվանումը. այն պատմություն է վնասված գիտակցության և վրեժխնդրության ծարավի մասին։

 

Քեյջը կատարում է ԿՀՎ գործակալի դերը, ով ստիպված է հրաժարական տալ առողջական խնդիրների պատճառով։ Այդ ժամանակ նա իմանում է, որ Մուհամեդ Բանիրը, ով իրեն ժամանակին մեծ տառապանքների է ենթակել, բոլորովին էլ չի մահացել 20 տարի առաջ, ինչպես կարծում էին բոլորը, և մինչ օրս ազատության մեջ է։ Լեյքը սկսում է որոնել թշնամուն՝ երիտասարդ գործակալի ուղեկցությամբ, ում դերը կատարել է Անտոն Ելչինը։


 

Նիկոլաս Քեյջը և Անտոն Ելչինը «Մահացող լույսը» ֆիլմի առաջին թրեյլերում (տեսանյութ)