Հայտնաբերվել է Օսկար Ուայլդի խորհրդավոր ընկերոջ լուսանկարը (լուսանկարներ)

17:18 • 17.10.14

Բրիտանական Ռեդինգ քաղաքի բանտի արխիվներում, որտեղ կալանավորված է եղել գրող Օսկար Ուայլդը, գտնվել է աշխատավոր Հենրի Բուշնելի լուսանկարը, որի հանդեպ, որոշ տվյալներով, գրողը յուրահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել, գրում է Корреспондент-ը։

 

Բուշնելի լուսանկարը հայտնաբերել է պրոֆեսոր Փիթեր Սթոնլին Ռեդինգի համալսարանից, ով ուսումնասիրել է այդ բանտում միաժամանակ Ուայլդի հետ հայտնված մարդկանց մասին տվյալները։

 

Սթոնլիի խոսքով՝ դրամատուրգը տարված է եղել Բուշնելով, սակայն նրանց հարաբերությունների մանրամասները հայտնի չեն։

 

1895-ին Օսկար Ուայլդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման միասեռականության համար։ Նամակներից մեկում, որոնք Ուայլդը գրել է բանտում, նա հիշատակում է «մուգ աչքերով տղայի մասին», ենթադրաբար՝ Բուշնելի, ով 1892-1911թթ. ընթացքում ավելի քան 20 անգամ հայտնվել է բանտում գողության համար, պատմել է պրոֆեսորը։

 

Դատապարտյալներից շատերին այդ ժամանակ չեն լուսանկարել, սակայն հանցագործ Բուշնելին լուսանկարել են։ Ռեդինգի բանտում, որը վերջերս դադարեցրել է իր գործունեությունը, պահպանվել է նրա 7 լուսանկար։

 

«Մենք չգիտենք Ուայլդի և Բուշնելի միջև հարաբերությունների մանրամասները, սակայն հայտնի է, որ Վիկտորյա թագուհու ժամանակաշրջանում դատապարտյալներին թույլ չեն տվել նույնիսկ խոսել միմյանց հետ բանտում, առավել ևս ուտել կամ աշխատել միասին կամ անձնական հարաբերություններ ունենալ»,- հայտարարել է պրոֆեսոր Սթոնլին՝ Ուայլդի ծննդյան 160-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

 

Նրա խոսքով՝ բանտից դուրս գալուց հետո Ուայլդը Բուշնելին է փոխանցել որոշակի գումար, սակայն հետագա հանդիպումները 2 տղամարդկանց միջև քիչ հավանական են։

Найдено фото таинственного друга Оскара Уайльда

Оскар Уайльд

Henry Bushnell, who is said to have been a potential lover of Oscar Wilde while the pair were inmates at Reading Prison 

Reading Prison

The research also uncovered a vast range of mugshots of prisoners taken during Wilde's time in jail. However, no mugshot was ever taken of the writer 

The never-before-seen pictures of Bushnell were uncovered by a team from Reading University. Lead researcher Peter Stoneley, pictured, and his team found them while looking through archives at Berkshire Record Office

The modern day Reading Prison, which was eventually closed down for good earlier this year in January 

 

 


 

Հայտնաբերվել է Օսկար Ուայլդի խորհրդավոր ընկերոջ լուսանկարը (լուսանկարներ)