Դեյր էզ Զորում ցանկացած քայլ կվտանգի մարդկանց կյանքը. Հայկ Դեմոյան

22:34 • 18.10.14

Իսլամիստ ահաբեկիչների կողմից ավերված` Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու համար ներկա փուլում որևե բան հնարավոր չէ անել, և այնտեղ ցանկացած քայլ վտանգելու է մարդկանց կյանքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:

 


«Այս փուլում որևէ վերականգնման կամ այնտեղ հայտնվելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև հասկանալի է, որ եթե այնտեղ դա տեղի ունենա, ցանկացած նման քայլ վտանգելու է մարդկանց կյանքը»,-ասաց նա:

Հայկ Դեմոյանը նաև հիշեցրեց, որ եկեղեցու տարածքը դեռ գտնվում է այդ ուժերի վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին լուր տարածվեց, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է «Իսլամական պետություն», ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

 

Դեյր էզ Զորում ցանկացած քայլ կվտանգի մարդկանց կյանքը. Հայկ Դեմոյան