Իտալիայի Մատերա քաղաքը 2019թ.-ի Եվրոպական մշակույթի մայրաքաղաք է ընտրվել
Հարավիտալական Բազիլիկատա շրջանում գտնվող Մատերա քաղաքը միջազգային ժյուրիի որոշմամաբ 2019 թվականի Եվրոպական մշակույթի մայրաքաղաք է հայտարարվել: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Իտալիայի մշակութային ժառանգության դեպարտամենտի հայտարարությանը:
Վեց իտալացիներից և յոթ արտասահմանցի անկախ փորձագետից բաղկացած ժյուրիի որոշումը փոխանցվել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինիին:
Վերջին փուլում ժյուրիի անդամները իտալական 6 քաղաքից՝ Ռավեննայից, Կալյարիից, Լեչեից, Պերուջայից, Սիենայից և Մատերայից, նախապատվությունը տվել են Մատերային, որի հին հատվածը լիովին մխրճված է ժայռերի մեջ: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է հանդիսանում:










