Ծիածանային տեսողությամբ կինը. նկարչուհին գենետիկ խանգարման պատճառով 100 անգամ ավելի շատ գույներ է տեսնում, քան մյուսները
Յուղածաղիկին (հրանունկ) նայելիս շատերս պարզապես դեղին գույն ենք տեսնում, բայց նկարչուհի Կոնչետա Անտիկոն մի շարք հավելյալ գույներ է տեսնում ծաղկի եզրին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` կինը բազմաթիվ գույներ է տեսնում, քանի որ նա տետրաքրոմատ է (tetrachromat) և կարող է միջինում 100 անգամ ավելի շատ երանգներ տեսնել, քան այլ մարդիկ:
Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում բնակվող նկարչուհին աչքում ավելի շատ ընկալիչներ ունի` դիտարկելու գունավոր լույսը, որն էլ նրան թույլ է տալիս այլ կերպ տեսնել և նկարել շրջապատող աշխարհը: Մարդը միջինում կարող է տեսնել մեկ միժլն գույն, մինչդեռ գենետիկ այս խանգարումն ունեցողներն աչքում լրացուցիչ կոներ ունեն՝ գույնն ընկալելու համար, որի շնորհիվ նրանք կարողանում են 99 մլն գույն տեսնել:
Կոները աչքի կառուցվածքի այն մասն են կազմում, որի օգնությամբ մարդը դիտարկում է լույսի ալիքների երկարությունը և դրանք փոխանցում ուղեղին: Շատերը 3 տեսակի կոն են ունենում, իսկ նման խանգարում ունեցողները` 4:

Նկարչուհու գործերից













