U2-ի առաջատար Բոնոն խոստովանել է, թե իրականում ինչու է մուգ ակնոց կրում

09:31 • 18.10.14

U2 իռլանդական խմբի առաջատար Բոնոն հայտնել է, որ իրականում տառապում է գլաուկոմայից, դրա համար էլ չի հանում մուգ ակնոցը:

 

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` երաժիշտն այդ մասին հայտնել է շոուներից մեկի նկարահանման ժամանակ:

 

Ըստ երգչի՝ հիվանդությունն ախտորոշվել է 20 տարի առաջ: Նա հայտնել է նաև, որ բուժում է անցնում և իրեն նոմալ է զգում:
 

«Երևի հիմա դուք դա չեք կարող ձեր գլխից հանել և անընդհատ կրկնելու եք՝ ախ, խեղճ կույր ծերունի Բոնո»,- հավելել է նա:

 

Գլաուկոման կուրություն առաջացնող հիվանդություն է:

 

U2-ի առաջատար Բոնոն խոստովանել է, թե իրականում ինչու է մուգ ակնոց կրում