Ոտնամատի մարտ, եղունգների օլիմպիադա. տարբեր երկրներում անցկացվող տարօրինակ մրցույթները`լուսանկարներով
Աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են մրցույթներ, որոնք հետաքրքիր են, բայց հաճախ անիմաստ են թվում, գրում է Viralnova.com-ը։
1. Երեխաների չոչ՝ ամենից հաճախ անցկացվում է Չինաստանում:

2. Պանրի գլորում: Այս մրցույթի ժամանակ, որն անցկացվում է Անգլիայում, մասնակիցները կլոր պանրի կտորները գլորում են բլրի երկայնքով, ապա վազում այն վերցնելու համար: Առաջինն, ով հասնում է բլրի ստորոտ, հաղթում է:

3. Nailympia, այսինքն եղունգների օլիմպիադա տեղի է ունենում ամեն տարի Լոնդոնում: Այստեղ սահմանվում են ամենատարբեր անվանակարգներ, որոնցից մեկը` երևակայականն է:

4. Ծառի մագլցում: Ինդոնեզիայում թիմերով մագլցում են ծառի գագաթը, որտեղ նվերներ են տեղադրված:

5. Ոտնամատի մարտ. Այն ծագել է Անգլիայի տեղական փաբերից մեկում և դարձել ազգային մրցույթ:

6. Երեխաների լացը. Այս մրցույթը 400 տարուց ավելի անցկացվում է Ճապոնիայում, որտեղ սումոյի մարտիկները փորձում են այնպես անել, որ երեխաները լաց լինեն` վախեցնելով նրանց: Ասում են՝ դա առողջություն է բերում երեխաներին:

7. Ջայլամների մրցավազք՝ Աֆրիկայում և ԱՄՆ-ի որոշ հատվածներում տարածված մրցավազք:

8. Բահերով մրցույթ. Այս մրցույթին կարելի մասնակվել սովորական կամ վերափոխված բահերով, որոնցով կարելի է 100 կմ/ժամ արագություն զարգացնել:

9. Բջջայինի նետում. Մրցումներն անցկացվում են տարբեր վայրերում, իսկ միջազգային մրցույթը տեղի է ունենում Ֆինլանդիայում: Հովանավորները վերամշակող ընկերություններն են լինում, և մասնակիցները հին հեռախոսներ են նետում` նորը շահելու հույսով:

10. Կանանց գրկած տեղափոխելը. Այն ևս անցկացվում է բազմաթիվ վայրերում: Ամուսինները իրենց կանանց գրկած տանում են` հաղթահարելով տարբեր խոչընդոտներ: Միջազգային մրցումներն ամեն տարի անցկացվում են Ֆինլանդիայում:

11. Քար-թուղթ-մկրատ. Այն ևս տեղի է ունենում բազմաթիվ երկրներում:

12. Մահճակալով մրցավազք, որի ընթացքում թիմի անդամներից մեկը պետք է անկողնու վրա պառկած լինի: Այս մրցումները հիմնականում անցկացվում են բարեգործական նպատակներով:

13. Մեղուներ կրելը. Չինական մրցույթ, որի հաղթողը պետք է ամենից շատ մեղուներ հավաքի իր վրա: Գինեսի գրքի ռեկորդակիրը 350 000 մեղու է գրավել:











