Ռիդլի Սքոթը սերիալ կնկարահանի Էբոլա համաճարակի մասին
Ռեժիսոր Ռիդլի Սքոթը որոշել է սերիալ նկարահանել Էբոլա վիրուսի մասին։ Խոստացվել է աշխատանքում ներկայացնել վիրուսի բացահայտման և տարածման ամբողջ պատմությունը, ինչպես նաև իրական դեպք, երբ վիրուսը հայտնաբերվել է Վաշինգտոնից ոչ հեռու, գրում է filmpro.ru-ն։
Սերիալի գաղափարը Սքոթը վաղուց է ունեցել, սակայն հիվանդության տարածման պատճառով Fox հեռուստաընկերությունը խնդրել է ավելի արագ սկսել նկարահանումները։
Սթոքի հետ միասին սերիալի վրա կաշխատի հոլիվուդյան պրոդյուսեր Լինդա Օբսթը։ «Վախեցնում է առաջին հերթին արագությունը, որով նա սպանում է։ Բոլորը հույս ունեն, որ այն այդպես էլ կմնա իր հեռավոր անկյունում։ Սակայն մեր օրերում այդպես մտածելը միամտություն է։ Ժամանակակից աշխարհը մեզ դարձրել է մի մեծ ընտանիք»,- ասել է պրոդյուսերը։
Սերիալը կնկարահանվի լրագրող Բիլ Փրեսթոնի «Թեժ գոտի» գրքի հիման վրա, որը նվիրված է վիրուսին։ Ստեղծագործությունը բեսթսելեր է դարձել 1994-ին։










