Կալիֆորնիայում հայտնաբերվել է 1923 թ.-ի «Տասը պատվիրանը» ֆիլմում կիրառված գիպսե սֆինքսը
Կալիֆորնիայում հայտնաբերվել է Գուադալուպեի ավազաթմբերի տակ թաղված գիպսե մոնումենտալ սֆինքսը, որը պատկերվել էր «Տասը պատվիրնները» ֆիլմում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` 4.5 մետր բարձրությամբ սֆինքսը բավականին վնասվել է եղանակային պայմաններից: Գուադալուպեի Nipomo Dunes Center կենտրոնի ղեկավարի խոսքով` քանդակը կվերականգնվի և ցանկացողները կկարողանան այն տեսնել հաջորդ տարի:
1923-ին նկարահանված ֆիլմում կիրառվել են հսկայական նկարահանման հրապարակներ, քանի որ այն ժամանակ չկային հատուկ էֆֆեկտները, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ տեսարաններ ստանալ:
Քաղաքում տարածված զրույցի համաձայն` նկարահանումներից հետո անձնակազմը պայթեցրել է բոլոր դասավորություններն ու թաղել սֆինքսը խրամատում, սակայն այլ կարծիքների համաձայն` քամիների հետևանքով ավազները պատել են տեղանքն ու արձանը հայտնվել է ավազների տակ:













