Ավստրալացի փաստաբանը գիրք է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

10:47 • 20.10.14

Ավստրալիայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ճանաչված փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը Քանբերայի մամուլի ազգային կենտրոնում կներկայացնի իր նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայ կոչելով Armenia.au.com-ը, «Անհանգստացնող ցեղասպանություն. ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» գիրքը, որը տպագրվել է Ramdom House հրատարակչատանը, հանդիսանում է հեղինակային ստեղծագործություն, որտեղ Ջեֆրի Ռոբերտսոնն իրավական բոլոր փաստարկներով ապացուցում է, որ1915թ. կատարվածը Ցեղասպանություն է: Ռոբերտսոնն Ավստրալիայում հայտնի փաստաբան է, որ զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Նա նաեւ ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հարցերով դատավորն է:


Ռոբերտսոնի գիրքը լուրջ դեր է խաղում եւ կարող է մեծ ազդեցություն ունենալ հատկապես այն ժխտողական քաղաքականության վրա, որն արդեն տարիներ շարունակ պահպանում է Միացյալ Թագավորությունը: ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանի գնահատմամբ` գիրքը մեծ ճանապարհ է հարթելու, որպեսզի փոխի Ավստրալիայի ղեկավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ:  

Ավստրալացի փաստաբանը գիրք է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ