Լոնդոնում արվեստագետը նկարազարդում է քաղցկեղով հիվանդ կանանց գլուխը (լուսանկարներ)
Լոնդոնում հայտնի արվեստագետը քաղցկեղով հիվանդ 43-ամյա Դիպիկա Պատելի գլխին հինայով թագ է նկարել, գրում է Daily Mail-ը։
Կինը սափրել է իր գլուխը դեղորայքի առաջին ընդունումից հետո։ Նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել 2014-ի մայիսին։
35-ամյա արվեստագետ Աշ Կումարն ավելի քան մեկ ժամ է ծախսել կնոջ գլուխը նկարազարդելու համար։ Դա արվել է Henna Heals նախագծի շրջանակում, որն ուղղված է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկվածության բարձրացմանը։
Ծրագրի շրջանակում աշխատանք է տարվում այն կանանց հետ, ովքեր կորցրել են իրենց մազերը հիվանդության պատճառով։ Նպատակն է բարձրացնել այս կանանց ինքնավստահությունը և հիշեցնել, որ նրանք գեղեցիկ են միշտ։
Հինայի թագը կարող է մնալ կնոջ գլխին մինչև 12 օր։
















