Փարիզյան օպերայից դուրս են հանել փարանջայով հանդիսատեսին

10:14 • 20.10.14

Փարիզի Grand opera թատրոնի ղեկավարությունը փարանջայով կնոջից պահանջել է լքել թատրոնը՝ որոշ արտիստների պահանջով. նրանք կնոջ հագուստն անընդունելի են համարել, գրում է Корреспондент-ը։

 

Օպերային թատրոնի տնօրենի տեղակալ Ժան Փիլիպ Տյելեն հաստատել է, որ «Տրավիատա» ներկայացման 2-րդ ակտի ժամանակ իրեն հայտնել են, որ առաջին շարքում՝ անմիջապես խմբավարի ետևում, փարանջայով կին է նստած։
«Մի քանի արտիստներ հայտարարել են, որ չեն ցանկանում շարունակել երգել»,- պատմել է Տյելեն։

 

Անտրակտի ընթացքում ոստիկանը հայտնել է կնոջը և նրա ուղեկցին (նրանք զբոսաշրջիկներ են եղել արաբական երկրից), որ կինը պետք է կամ բացի դեմքը, կամ լքի թատրոնի շենքը։ Զույգը լքել է ներկայացումը։

 

2011-ին Ֆրանսիայում ընդունվել է օրենք, համաձայն որի հանրային վայրերում դեմքը փակող հագուստ կրելն արգելվում է։ Օրենքը խախտելը տուգանվում է 150 եվրոյով։
 

Փարիզյան օպերայից դուրս են հանել փարանջայով հանդիսատեսին