Ամերիկյան դատարանը կքննի Stairway to Heaven երգի գրագողության մասին Led Zeppelin խմբի դեմ հայցը
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի դատարանը չի մերժել Led Zeppelin խմբի դեմ հայցը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Billboard-ին:
Spirit խմբի առաջատար Ռենդի Վուլֆի ժառանգները մեղադրում են Led Zeppelin-ին Stairway to Heaven հիթի գրագողության համար: Հունիսին նրանք հայտարարել են, որ Spirit-ը 1960-ականների վերջին համերգներ է տվել Led Zeppelin-ի հետ, և հենց այդ ժամանակ էլ վերջիններս լսել են հաջող երգը:
Պաշտպանական կողմի ներկայացուցիչները, խնդրելով հայցը մերժելու մասին, պնդել են, որ բրիտանական խումբը չունի սեփականություն և ծանոթություններ Փենսիլվանիայում: Սակայն հայցվորները վստահ են, որ հենց այդ նահանգն է խմբին տալիս երգի ձայնագրության վաճառքներից, ռադիո-հեռուստահեռարձակումից ստացվող եկամուտների մեծ մասը:










