Բրիստոլում հայտնվել է Բենքսիի նոր գրաֆիտին
Հայտնի փողոցային նկարիչ Բենքսին ստեղծել է նոր աշխատանք Բրիստոլ քաղաքում։ Նա ավարտել է Վերմեերի հայտնի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի կրկնօրինակը։ Նկարը հայտնվել է Բրիստոլի ափային հատվածի տներից մեկի պատին, գրում է buro247.ru-ն։
17-րդ դարի կտավի հերոսուհու դիմագծերը Բենքսին կատարյալ է փոխանցել, գրեթե լուսանկարչական ճշտությամբ։ Բացակայում է միայն գլխավոր աքսեսուարը՝ հայտնի մարգարտե ականջօղը։ Դրա փոխարեն աղջիկն «ունի» վեցանկյուն ազդանշանային սարք։
![]()











