Լեոնարդո Դի Կապրիոն 2 մլն դոլար է հատկացրել օվկիանոսների պաշտպանության համար
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով վերջերս է ստանձնել ՄԱԿ-ի Խաղաղության դեսպանի պաշտոնը, 2 մլն դոլար է նվիրաբերել Oceans 5 կազմակերպությանը՝ ծովային կենդանիների չափազանց շատ որսը դադարեցնելու և մեր մոլորակի բոլոր օվկիանոսներում արգելոցներ ստեղծելու համար, գրում է filmpro.ru-ն։
Oceans 5-ն ամենախոշոր կազմակերպություններից է, որը զբաղվում է վայրի ծովային կենդանիների փրկությամբ։ 2014թ. փետրվարին Դի Կապրիոն արդեն իսկ այդ կազմակերպությանը հատկացրել էր 3 մլն դոլար՝ Կալիֆոռնիայի ափերին ցանցեր տեղադրելու դեմ արշավի համար։
«Տխուր ճշմարտությունն այն է, որ Երկրի մոլորակի ջրերի ընդամենը 2%-ն է ամբողջությամբ պաշտպանված։ Եվ այդ իրավիճակը պետք է սկսել փոխել հենց հիմա»,- ասել է դերասանը։










