Մահացել է Չե Գևարայի և Պիկասոյի հայտնի ֆոտոդիմանկարների հեղինակ Ռենե Բուրին (լուսանկարներ)

11:17 • 21.10.14

Ութսունմեկ տարեկանում մահացել է շվեյցարացի լուսանկարիչ Ռենե Բուրին՝ Չե Գևարայի և Պաբլո Պիկասոյի հայտնի լուսանկարների հեղինակը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Բուրին 1955 թվականից աշխատել է ամենահին ֆոտոգործակալություններից մեկում՝ Magnum-ում, նրա ուսուցիչն է եղել ֆրանսիական լուսանկարչության վարպետ Անրի Կարտյե-Բրեսոնը:

 

Ապագա ֆոտոթղթակից Բուրիի կարիերան սկսվել է 13 տարեկանում, երբ սկսնակ լուսանկարիչը լուսանկարեց այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին, ով ժամանել էր Շվեյցարիա:

 

«Նա ոչ միայն հետպատերազմյան նշանավոր լուսանկարիչներից մեկն էր, այլև ամենաբարի մարդկանցից մեկը, որ ինձ վիճակվել է հանդիպել կյանքիս ընթացքում»,- ասել է Magnum ֆոտոգործակալության նախագահ Մարտին Պարը:

 

Բուրիի հայտնի աշխատանքների թվում են Չե Գևարայի սիգարով լուսանկարը, կուբացի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի, իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի, ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզեի լուսանկարները:

 

Մահացել է Չե Գևարայի և Պիկասոյի հայտնի ֆոտոդիմանկարների հեղինակ Ռենե Բուրին (լուսանկարներ)