Դենիել Ռեդկլիֆն ամենահարուստ բրիտանացի երիտասարդ դերասան է ճանաչվել
Դերասան Դենիել Ռեդկլիֆն ամենահարուստ բրիտանացի երիտասարդ դերասան է ճանաչվել, հայտնում է Газета-ն։
«Մինչև 30 տարեկան 5 ամենահարուստ բրիտանացի հայտնիները» ցուցակի համաձայն՝ 25-ամյա Ռեդկլիֆի կարողությունը գնահատվում է 102.7 մլն դոլար։ Ցուցակում նրանից առաջ է գտնվում միայն One Direction խումբը՝ 125.2 մլն դոլարով։
Առաջին կինը երիտասարդ և հարուստ բրիտանացիների ցուցակում հայտնվել է միայն 4-րդ հորիզոնականում. դա դերասանուհի Կիրա Նայթլին է՝ 64.5 մլն դոլար կարողությամբ։










