Հաջորդ տարի Տիգրան Համասյանը և ԵՊԿԵ-ն ելույթ կունենան 100 քաղաքներում
Տիգրան Համասյանը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ գործող Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ) հետ 2015 թ. ելույթ կունենա աշխարհի 100 քաղաքներում, որտեղ հայերը հանգրվան են գտել Հայոց ցեղասպանությունից հետո: Այս մասին հոկտեմբերի 21-ին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Տիգրան Համասյանը:
«Մեկ շաբաթ առաջ ավարտել ենք երգչախմբի հետ համատեղ կայանալիք համերգի երգացանկի ձայնագրման աշխատանքները: Ձայնագրումը Հայաստանում կատարել է գերմանական ECM կազմակերպությունը», - ասաց Տիգրան Համասյանը:
Երաժշտի խոսքով՝ ձայներիզում տեղ են գտել V-XX դդ. ստեղծված հայ հոգևոր երաժտության ստեղծագործություններ, որոնք դաշնամուրի և երգչախմբի համար մշակումը կատարել է Տիգրան Համասյանը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ձայներիզի շնորհանդեսը ծրագրվում է իրականացնել հաջորդ տարի աշնանը:










