Ռենե Զելվեգերն ամբողջությամբ փոխել է արտաքինը (լուսանկարներ)

11:25 • 22.10.14

Հոլիվուդյան դերասանուհի 45-ամյա Ռենե Զելվեգերն ամբողջությամբ փոխել է արտաքինը։ Նրա հայտնվելը Լոս Անջելեսում Elle ամսագրի միջոցառմանն ապշեցրել է ներկաներին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Պլաստիկ վիրաբուժության փորձագետների կարծիքով՝ Զելվեգերը ձգել է մաշկը, հեռացրել այտերի շրջանում ենթամաշկային ճարպը, ինչպես նաև բոտոքսի ներարկումների լայն կուրս անցել։ Վիրաբույժները զգուշանում են վիրահատության մասին խոսել՝ նշելով, որ չեն կարող միանշանակ ասել, թե հատկապես ինչ է արել Ռենեն աչքերի հետ։

Рене Зеллвегер на мероприятии журнала

SPLASH NEWS

SPLASH NEWS

 

Ռենե Զելվեգերն ամբողջությամբ փոխել է արտաքինը (լուսանկարներ)