«Քաղցած խաղեր» ֆիլմը համացանցային սերիալ է դարձել (տեսանյութ)
«Քաղցած խաղեր» ֆիլմի հերթական մասի թողարկմանը մնացել է ընդամենը մեկ ամիս։ Իսկ մինչ այդ Lionsgate ստուդիան YouTube-ի հետ համատեղ համացանցային եթերում թողարկել է 5 մասից բաղկացած վեբ-սերիալ՝ The District Voices, գրում է filmpro.ru-ն։
Սերիալը բաղկացած է քարոզչական հոլովակներից, որոնք հաստատվել էին Պանեմի կառավարության կողմից՝ տեղական հեռուստաընկերությունով ցուցադրելու համար։ Այս նախագիծը թույլ կտա երկրպագուներին ավելի խորը ճանաչել այն աշխարհը, որը հորինել է գրող Սյուզեն Քոլինզը։
Lionsgate ստուդիան հույս ունի այս կերպ ֆիլմի հանդեպ գրավել 18-34 տարեկան թիրախային լսարանի բոլոր կողմերին։
Առաջին մասի պրեմիերան կայացել է նախորդ գիշեր։ Առաջիկա 4 օրերի ընթացքում կայքում կտեղադրվեն ևս 4 սերիաներ։










