Բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Ռուսաստանի գրողների միության անդամ կդառնա

16:22 • 22.10.14

Ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Ռուսաստանի գրողների միության անդամ կդառնա, գրում է gazeta.ru-ն:

 

«Մայքին հեռակա կարգով Ռուսաստանի գրողների միության անդամատոմս կշնորհվի»,- հայտնել է փրոմոութեր Վլադիմիր Խրյունովը:

 

Մոսկվայում հոկտեմբերի 27-ին կներկայացվի «Թայսոն. անգութ ճշմարտությունը» գիրքը: Գրքի շապիկին նշվում է, որ այն պարունակում է ոչ ցենզուրային խոսքեր:

 

Թայսոնը Մոսկվա կայցելի նոյեմբերին, որտեղ նա պատրաստվում է այցելել բռնցքամարտի երեկոյի, որին հանդես կգա նախկին աշխարհի չեմպիոն Ռուսլան Պրովոդնիկովը:

 

Թայսոնի երկրպագուների կայքում նշվում է, որ նա ոչ միայն ծանրքաշային կարգում բռնցքամարտի աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնն է, այլև ստեղծագործ անհատականություն. նա գրում է գրքեր, մասնակցում հաղորդումների, պահում աղավնիներ, ինչպես նաև նկարահանել է «Mike Tyson Mysteries» անվանումով լիամետրաժ մուլտֆիլմ:

Բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Ռուսաստանի գրողների միության անդամ կդառնա