Վալերիայի ելույթը Լոնդոնում դիմավորել են բողոքի ցույցերով (լուսանկարներ)

12:31 • 22.10.14

Լոնդոնի «Ալբերտ-հոլում» «Վալերիայի և ընկերների» համերգն ուղեկցվել է երկու բողոքի ցույցով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Առաջինը կազմակերպել է Լոնդոնում ապրող ռուսների խումբը: Նրանք փորձել են թույլ չտալ երկիր այն երգիչներին, որոնք հրապարակայնորեն պաշտպանել են Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը:

 

Ռուսներին են միացել «Լոնդոնյան եվրամայդանի» ակտիվիստները՝ ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչները, ովքեր նույնպես դժգոհ են Ուկրաինայի հարավ-արևելքում կոնֆլիկտի վերաբերյալ Վալերիայի և Իոսիֆ Կոբզոնի արտահայտություններով և Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը նրանց պաշտպանությամբ:

 

Վալերիայի ելույթը Լոնդոնում դիմավորել են բողոքի ցույցերով (լուսանկարներ)