Երգչուհի Նառան նոր երգ է պատրաստում. Life.panorama.am
Երգչուհի Նառան պատրաստվում է նոր երգ ներկայացնել իր ունկնդրին: Երգի խոսքերը և երաժշտությունն արդեն գրված են, պարզապես, երգչուհին սպասում է գործիքավորողի` Հայաստան վերադառնալուն:
«Երաժշտությունը գրել է Արթուր Գրիգորյանը, բառերը՝ Անիտա Հախվերդյանը: Ամեն ինչ արդեն պատրաստ է, պարզապես սպասում ենք Արա Թորոսյանին՝ Մուրզիկին, ով Հայաստան կվերադառնա նոյեմբերի սկզբին: Գործիքավորումը նրան եմ վստահել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհին:
Թե երբ երգը պատրաստ կլինի, կախված է գործիքավորողից: Այնուհետև, ինչպես նրա բոլոր ստեղծագործությունները, այս գործը նույնպես կունենա տեսահոլովակ. «Այդ բարդ և կարևոր գործն արդեն գիտեմ՝ ում եմ վստահելու… ինչպես միշտ՝ ընկերներիս»,-ծիծաղելով մեջբերեց Նառան:
Երգը գրված է սիրո մասին, սակայն անուն դեռևս չունի. Ըստ նրա, բավական ռիթմիկ, արագ երգ է, որը նման չէ իր մյուս երգերին: «Չգիտեմ, ինչ կստացվի, «չկտրած ձմերուկ է: «Արտադրանք»-ի որակը վերջում է երևումը»,-Life.panorama.am-ի հետ զրույցը եզրափակեց նա:










