Երկրաչափական թղթե դիմակներ, որ կարելի է տպել տանը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում բնակվող դիզայներ Սթիվ Ուինթերքրոֆթը բավական հետաքրքիր և յուրօրինակ երկրաչափական դիմակներ է ստեղծել Հելոուինի տոնի համար, որը հնարավոր է տպել և միմյանց փակցնելով ստանալ տան պայմաններում, գրում է Bored Panda-ն։
Սթիվի պաշտոնական կայքում նշված հավաքածուի մեջ կան գանգեր, կենդանիների և թռչունների կերպարներ, դդումներ և աբստրակտ դիմակներ։
Դրանք մինչև 5 դոլար արժողությամբ ֆայլեր են, որոնք ներբեռնելով՝ կարելի է տպել և ըստ ցուցումների ամրացնելուց հետո ստանալ նշված դիմակը։
Հելոուինի տոնը նշվում է հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Ամերիկացիներն այն նաև անվանում են «Դդումի տոն»։ Դդումը Հելոուինի չար ուժերի գլխավոր հատկանիշն է։ Այդ օրը նրանք դդումից տարբեր ուտելիքներ են պատրաստում ու համտեսում։ Բացի ուտելիքներից դդումներով փորագրություններ են անում, մոմեր վառում դդմի ներսում և այլն։

























