Մ.թ.ա. I դարի արձան է հայտնաբերվել Աթենքի մետրոպոլիտենի շինարարության ժամանակ

00:58 • 23.10.14

Շինարարները Պիերեի մետրոյի երեսարկման ժամանակ մ.թ.ա. I դարի փայտե քանդակ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Հունաստանի մշակույթի նախարարության հայտարարությանը:


Քանդակը հայտնաբերել են հնագետները` հնագույն ջրհորների ուսումնասիրության ընթացքում, որոնք էլ հայտնաբերվել են Սուրբ Կոնստանտինի հրապարակի շրջանում «Համայնքային թատրոն» կայանի կառուցման աշխատանքների ժամանակ:


«Քանդակը մինչև ջրի հասանելի հատվածը պատված է եղել մոխրագույն տիղմով և բրուտագործության մասունքներով, որոնք թվագրվում են հելլենիստական ժամանակաշրջանին, ինչպես նաև` կենցաղային թափոնների՝ կավի, մետաղի և փայտի մնացորդներով»,-նշված է հաղորդագրության մեջ:


 

Մ.թ.ա. I դարի արձան է հայտնաբերվել Աթենքի մետրոպոլիտենի շինարարության ժամանակ