«Հոբիթ» ֆիլմի դերասանները՝ նորզելանդական ավիաընկերության տեսահոլովակում (տեսանյութ)
«Հոբիթ» (Hobbit) ֆիլմի դերասաններն ու նախագծի ղեկավար Պիտեր Ջեքսոնը նկարահանվել են Air New Zealand նորզելանդական ավիափոխադրողի հոլովակում, որը պատմում է ինքնաթիռում գործող անվտանգության կանոնների մասին, գրում է gazeta.ru-ն։
Տեսանյութում անվտանգության ստանդարտ խորհուրդներ են տրվում՝ սրահում չծխել, ամրագոտիներն ամրացնել, և այդ ամենը տեղի է ունենում պատկերազարդ աշխարհում՝ օրկերի, թզուկների և էլֆերի մասնակցությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հոբիթ» եռապատումը Պիտեր Ջեքսոնին առնվազն 745 մլն դոլար է արժեցել։










