Marvel-ն արտահոսքի պատճառով ժամանակից շուտ է թողարկել The Avengers: Age of Ultron ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Marvel Studio-ն հրապարակել է The Avengers: Age of Ultron ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Դա տեղի է ունեցել նախատեսվածից մեկ շաբաթ շուտ՝ համացանցում հայտնված ոչ պաշտոնական թրեյլերի պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ The Guardian-ին հղումով։
Ի սկզբանե նախատեսված էր, որ թրեյլերի պրեմիերան տեղի կունենա ABC հեռուստաալիքով հեռարձակվող սերիալի ժամանակ։
The Avengers: Age of Ultron ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2015-ի ապրիլի 22-ին։










