Մերիլ Սթրիփն անտաղանդ երգչուհու դեր կկատարի
Դերասանուհի Մերիլ Սթրիփը կկատարի երաժշտության պատմության մեջ ամենաանտաղանդ երգչուհու՝ Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինսի դերը, ում մասին կենսագրական ֆիլմ է պատրաստվում նկարահանել Սթիվեն Ֆրիզը, գրում է Обозреватель-ը։
Բրիտանացի ռեժիսորը հայտնի է «Վտանգավոր կապեր», «Թագուհի» և «Ֆիլոմենա» ֆիլմերով։ Օսկարակիր Մերիլի հետ նա նախկինում երբեք չի աշխատել։
Կենսագրական ֆիլմում, որը նվիրված է աշխարհի ամենավատ երգչուհուն, կնկարահանվի նաև Հյու Գրանտը, ով կմարմնավորի երգչուհու իմպրեսարիոյին։










