ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում կանխել ճգնաժամային շրջաններից արվեստի նմուշների անօրինական վաճառքը

11:58 • 23.10.14

ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքի ճգնաժամային շրջաններից գողացված արվեստի գործերի վաճառքը կանխելու համար, գրում է Deutsche Welle-ն։

 

Սիրիայում, Իրաքում և Լիբիայում պարբերաբար տեղի է ունենում պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության օբյեկտների գողություն կամ ոչնչացում, նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գերմանական մասնաճյուղում։

 

Համաձայն կազմակերպության՝ գողացված գեղարվեստական արժեքների անօրինական վաճառքն «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից օգտագործվում է որպես ֆինանսավորման աղբյուր։

 

Հնագույն հուշարձանները Մերձավոր Արևելքի բնակիչների համար իրենց մշակութային ծագման և ապագայի մի մասն են։ Բացի այդ, դրանք «մարդկության մշակութային ժառանգության անփոխարինելի մասն են»։
 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում կանխել ճգնաժամային շրջաններից արվեստի նմուշների անօրինական վաճառքը