Լեհաստանում կանգնեցվել է հայ քանդակագործի հեղինակած Wikipedia-ի արձանը (լուսանկարներ)
Լեհական Սլուբիցե քաղաքի Օդրա գետի մոտակայքում կանգնեցվել է ամենախոշոր ցանցային բառարան Wikipedia-ի արձանը, գրում է Deutsche Welle-ն։
Քանդակը պատկերում է 4 աթլետիկ կազմվածքով տղամարդկանց, ովքեր իրենց ձեռքերում պահում են երկրագունդը՝ կազմված խճանկարներից։ Հուշարձանը պետք է հիշեցնի, որ լեհերը համացանցային բառապաշարի ամենաակտիվ ստեղծողներից են։
Wikipedia-ն ունի ավելի քան 30 մլն հոդված 285 լեզվով։ Հեղինակները հազարավոր անանուն օգտատերեր են։
Ի դեպ, համացանցային բառարանին նվիրված արձանի հեղինակը 30-ամյա հայազգի քանդակագործ Միհրան Հակոբյանն է։ Արձանի բարձրությունը 1.7 մ է։ 15.000 եվրո արժողությամբ նախագծի իրականացմանն աջակցել է Սլուբիցե քաղաքը։















