Նոր գրքում Ջեյմս Բոնդը մրցարշավային մեքենա կվարի

12:30 • 24.10.14

Բրիտանացի գրող և սցենարիստ Էնթոնի Հորովիցը, ում պատիվ է ընձեռվել նոր գիրք գրել բրիտանացի լրտես Ջեյմս Բոնդի մասին, պատմել է գրքի սյուժեի մասին։ Խանութներում գիրքը կհայտնվի 007 գործակալի մասին 24-րդ ֆիլմի պրեմիերայից մի քանի ամիս առաջ, գրում է filmpro.ru-ն։

 

Հորովիցը պատմել է, որ իրեն են տրամադրվել Յան Ֆլեմինգի՝ 1950-ականների սերիալի սևագրերը, որն այդպես էլ չի թողարկվել։ Գիրք գրելու համար նա ընտրել է «Սպանություն անիվների վրա» պատմությունը, որը կապված է ավտոմրցարշավների հետ, սակայն գրքի անվանումը հրաժարվել է նշել։ Ձեռագիրը կհանձնվի 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, սակայն խանութներում կհայտնվի միայն սեպտեմբերին։

 

Հեղինակը կարծում է, որ Բոնդին մրցարշավային մեքենայի ղեկին նստեցնելը շատ հետաքրքիր տարբերակ է։ «Ինձ թվում է, որ Բոնդը երբեք չի եղել «Ֆորմուլա- 1»-ի նման մեքենայի ղեկին։ Պատրաստվում եմ մեկնել գերմանական Նյուրբուրգրինգ քաղաք, որտեղ գտնվում է համանուն մայրուղին՝ շատ լավ պատրաստվելու համար»,- պատմել է Հորովիցը։