Կիրա Նայթլին առաջին անգամ հանդես կգա Բրոդվեյում
Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին առաջին անգամ հանդես կգա Բրոդվեյում՝ «Թերեզա Ռակեն» ներկայացման մեջ, հայտնում է gazeta.ru-ն՝ Deadline-ին հղումով։
Էմիլ Զոլյայի վեպի հիման վրա ստեղծված ներկայացման պրեմիերան նախատեսվում է 2015-ի հոկտեմբերին։
Կիրա Նայթլին 29 տարեկան է, հայտնի է հատկապես «Կարիբյան ծովի ծովահենները» և «Աննա Կարենինա» ֆիլմերում խաղացած դերերով։










