Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ինչ կապ ունի Ալիևը. Փաշինյան
Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ինչ կապ ունի Ալիևը, ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը՝ արձագանքելով ՀԷՑ խախտումներին:
«Ես կարծում եմ, որ 30 և ավել տարիներ ,երբ կոնկրետ դեպք է ասվում, թալանը քողարկվում է. ինչ որ տերմիններ են հնչում՝ Ադրբեջան, Ալիև: Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ինչ կապ ունի Ալիևը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ: Իսկ Սամվել Կարապետյանին 1 ամսով կալանավորեցին:










