Բուդապեշտում ահռելի արձանը դուրս է գալիս հրապարակի գետնի տակից (լուսանկարներ)

11:24 • 24.10.14
Արվեստագետ, քանդակագործ Էրվին Լորաթ Հերվեն ստեղծել է տպավորիչ արձան, որը դուրս է գալիս գետնի տակից, գրում է Bored Panda-ն։
 
 
 
Այն տեղադրված է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ Սեչենյի հրապարակում, և մասնակցում է Art Market Budapest 2014 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին։
 
 
Art Market Budapest 2014-ը միջազգային բարձր մակարդակի ցուցահանդես է, որին ամեն տարի մասնակցում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից բազմաթիվ արվեստագետներ։
 
 
Բացի ցուցահանդեսներից, միջոցառման շրջանակում կազմակերպվում են մի շարք կլոր սեղաններ, լուսանկարիչների և գեղանկարիչների հետ հարցազրույցներ, գրքերի շնորհանդեսներ։
feltepve-sculpture-art-market-budapest-ervin-loranth-herve-7feltepve-sculpture-art-market-budapest-ervin-loranth-herve-3feltepve-sculpture-art-market-budapest-ervin-loranth-herve-4feltepve-sculpture-art-market-budapest-ervin-loranth-herve-6feltepve-sculpture-art-market-budapest-ervin-loranth-herve-1feltepve-sculpture-art-market-budapest-ervin-loranth-herve-2

 

Բուդապեշտում ահռելի արձանը դուրս է գալիս հրապարակի գետնի տակից (լուսանկարներ)