Հոլիվուդը ծաղրական ֆիլմ կնկարահանի աշխարհի հիմարանալու մասին
Սթիվ Քարելը գլխավոր դերը կխաղա Արթուր Հերցոգի «IQ 83» վեպի էկրանավորման մեջ։ Գրքի հիման վրա սցենարը կգրի Չառլի Կաուֆմանը։ Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Paramount ընկերությունը, հայտնում է Обозреватель-ը։
Վեպում պատմվում է տարօրինակ վիրուսի մասին, որը կլանում է մոլորակը։ Բոլոր վարակվածները հիմարանում են աչքի առաջ, այսինքն՝ վիրուսը վնասում է մարդու IQ-ն՝ աստիճանաբար մարդու ինտելեկտի մակարդակը հասցնելով զրոյի։
Գիտնական Ջեյմս Հիլին փորձում է հայտնագործել շիճուկ, որը կոչնչացնի վիրուսը։ Սակայն մինչ նա նստած է լաբորատորիայում՝ վիրուսը մարդկանց վերածում է կենդանիների։
Ֆիլմը կնկարահանվի ծաղրական ոճում։










