Երգչուհի Նյուշան «լավագույն ռուս կատարող» է ճանաչվել՝ ըստ «MTV Ռուսաստան»-ի

11:52 • 24.10.14

Ռուս երգչուհի Նյուշան «Լավագույն ռուս կատարող» անվանակարգի հաղթող է ճանաչվել՝ ըստ «MTV Ռուսաստան» հեռուստաալիքի, գրում է gazeta.ru-ն։

 

Նա առաջ է անցել Serebro խմբից, «Կաստա» ռեփ-խմբից, երգչուհի Բյանկայից և երաժիշտ Noize MC-ից։

 

Այժմ Նյուշան պետք է պայքարի «Արևելյան Եվրոպայի լավագույն կատարող» կոչման համար, որի հաղթողը կարող է ներկա լինել նոյեմբերի 9-ին Գլազգոյում անցկացվելիք MTV Europe Music Award (EMA) արարողությանը։


Երգչուհի Նյուշան «լավագույն ռուս կատարող» է ճանաչվել՝ ըստ «MTV Ռուսաստան»-ի