Հայտնաբերվել է Կարավաջոյի կորած կտավը
Հայտնաբերվել է նկարիչ Կարավաջոյի «Մագդալինայի էքստազը» կորած համարվող կտավը, գրում է Газета-ն։
Նման հայտարարություն է արել նկարչի արվեստի գծով մասնագետ Մինա Գրեգորին, ով աշխատել է նկարի տարբերակի վրա մի քանի տարի։ Բացի այդ, հայտնի արվեստաբան Ռոբերտո Լոնգին հայտարարել է, որ հնարավորություն է ստեղծվել տեսնել հայտնի կտավի օրիգինալ տարբերակը։
«Մարմնի պատկերում տարբեր երանգների միջոցով։ Ուժեղ դաստակներ, խաչված մատներ և գեղեցիկ վարսեր։ Լույսի և գույնի հիանալի անցումներ. ամեն ինչ ցույց է տալիս, որ դա Կարավաջոն է»,- նշել է Գրեգորին։
Ընտանիքը, ում պատկանում է կտավը և ով աջակցել է աշխատանքներին, մտադիր չէ վաճառել գլուխգործոցը։










