Մարտին Սկորսեզեն Grateful Dea-ի մասին ֆիլմ կնկարահանի
Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն Grateful Dead ռոք խմբի մասին նկարահանվող վավերագրական ֆիլմի գործադիր պրոդյուսերը կդառնա: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Hollywood Reporter-ին:
Նախագիծը նվիրված է Grateful Dead ռոք խմբի 50-ամյակին, որը լրանում է 2015 թվականին: Ռեժիսորի դերում հանդես կգա Ամիր Բար Լևը, նախագիծը կֆինանսավորի Ալեքս Բլավտնիկին պատկանող AOMA Sunshine Films ընկերությունը:
Նախագծի հեղինակի խոսքով՝ ֆիլմը կպատմի խմբի ստեղծագործական գործունեության մասին՝ կարիերայի սկզբից մինչև մեր օրերը: Հանդիսատեսը ֆիլմում երաժիշտների համերգներից և ետնաբեմում արված հարցազրույցներից բազմաթիվ բացառիկ կադրեր կտեսնի:










