Հարի Փոթերի մասին նոր պատմվածքը կհրապարակվի այս ամսվա վերջին

12:00 • 25.10.14

Հրաշագործ Հարի Փոթերի մասին վեպերի հեղինակ Ջոան Ռոուլինգը հայտնել է, որ Հելոուինին՝ հոկտեմբերի 31-ին, Pottermore կայքում կհրապարակվի նոր պատմություն, գրում է filmpro.ru-ն։

 

Պատմվածքի սյուժեի մասին մանրամասներ չկան, սակայն հայտնի է, որ այս անգամ հեղինակը կպատմի Հարի Փոթերի վաղեմի թշնամիներից մեկի՝ Դոլորես Ամբրիջի` այն վարդագույն կոստյումով ձանձրալի կնոջ մասին։

 

Վերջին պատմվածքն այս կայքում հրապարակվել էր հուլիսի 8-ին, այն պատմում էր 33-ամյա Հարի Փոթերի և նրա մի քանի ընկերների մասին։
 

Հարի Փոթերի մասին նոր պատմվածքը կհրապարակվի այս ամսվա վերջին