Փարիզում բացվել է «Louis Vuitton» ապրանքանիշի թանգարանը (լուսանկարներ)

21:34 • 25.10.14

Փարիզի Բուլոնյան այգում տեղի է ունեցել «Louis Vuitton» հիմնադրամին պատկանող ժամանակակից արվեստի թանգարանի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:


Թանգարանի ապակե շենքի ճարտարապետության հեղինակ Ֆրենկ Գերին թանգարանի նախագծման պատվերն ստացել է Ֆրանսիայի ամենահարուստ մարդու՝ Louis Vuitton Moët Hennessy ապրանքանիշի սեփականատիրոջ և հայտնի կոլեկցիոներ Բերնար Առնոյի պատվերով:


Ճարտարապետի խոսքով՝ թանգարանի շենքը բազմաթիվ ցուցասրահներ ունեցող ապակե «ամպի» տեսք ունի: Թանգարանը կառուցվել է շուրջ 13 տարի, որի ընթացքում 85-ամյա Գերին ևս 60 նախագծի հեղինակ է դարձել:


Այնտեղ կկազմակերպվեն ժամանակակից արվեստի ցուցադրություններ, ինչպես նաև՝ Louis Vuitton-ի սեփականատեր Բեռնար Առնոյի անձնական հավաքածուն՝ Պաբլո Պիկսոյի, Հենրի Մուրի, Գերհարդ Ռիխտերի, Էնդի Ուորհոլի, Ագնես Մարտինի և 20-րդ դարի այլ հռչակավոր նկարիչների ստեղծագործություններ:


Թանգարանի բարձրությունը 60 մետր է, այնտեղ կա 11 ցուցասրահ, կինոսրահ, դահլիճ թատերական ներկայացումների, երաժշտական համերգների համար: Շինարարական աշխատանքների համար Louis Vuitton հիմնադրամը 140 միլիոն եվրո է ներդրել:

 


 

Փարիզում բացվել է «Louis Vuitton» ապրանքանիշի թանգարանը (լուսանկարներ)