Փարիզում վերանորոգումից հետո վերաբացվում է Պիկասոյի թանգարանը
Պաբլո Պիկասոյի թանգարանը Փարիզում կրկին բացում է իր դռները այցելուների համար՝ ուղիղ 5 տարի ձգված վերանորոգումից հետո, գրում է BBC News-ը։
Վերանորոգումն արժեցել է 22 միլիոն եվրո և արդեն հակասական գնահատանքի է արժանացել հանրության կողմից։
Պալատի ներքին մասը, որը կառուցվել է XVII դարում պատմական Մաղե թաղամասում, վերակառուցման ընթացքում ընդլայնվել է, ինչը թույլ է տվել ավելացնել բնական լույսով լուսավորված ցուցասրահների քանակը։
Թանգարանն իր ցուցադրությունների ցանկում ներառում է մոտ 400 նկարներ, քանդակներ, խեցեղեն և այլ աշխատանքներ:
Սա 5000 ցուցանմուշների միայն մի մասն է, որոնք Պաբլո Պիկասոյի 1973-ին մահից հետո նկարչի ընտանիքը հանձնել է պետությանը հարկեր վճարելուց ազատվելու դիմաց։












