Հռոմում Մուսոլինիի բունկերը կբացվի այցելուների համար. տեսանյութ
Իտալիայում ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսոլինիի բունկերը, որը գտնվում է Հռոմի Տորլոնիա կալվածքում, կբացվի այցելունի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այցելությունները հնարավոր կլինեն նախնական գրանցումով՝ հոկտեմբերի 31-ից:
Հռոմի քաղաքապետն այս առիթով ասել է, որ բունկերի բացումը այցելուներին պետք է հիշեցնի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին:
1940-ին Մուսոլինին կալվածքի մառանը վերափոխել էր ռմբապաստարանի: 60 մետր երկարությամբ թունելն ունի օդափոխման համակարգ, հեռախոսներ: Սակայն Մուսոլինիին չէր հաջողվել ավարտին հասցնել բունկերի շինարարությունը:










