«Տերմինատոր» ֆիլմը 30 տարեկան է
Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1984 թվականի հոհտեմբերի 26-ին ամերիկյան վարձույթի սրահներ է դուրս եկել ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Տերմինատոր» ֆանտաստիկ թրիլերը: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Ֆիլմը ապագայի ռոբոտի պատմությունն է, որը «Սքայնեթ» գերհզոր համակարգչի օգնությամբ ապագայից՝ 2029 թվականից տեղափոխվում է 1984 թվական և գրավում ողջ Երկիր մոլորակը:
Ֆիլմը կինոմատոգրաֆիայի պատմության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում, իսկ գլխավոր դերակատար Առնոլդ Շվարցենեգերին գերաստղի կոչման է արժանացնում:










