«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի որոշ հատվածներ նորից կնկարահանվեն
«Մոխրագույնի 50 երանգները» վեպի էկրանավորման պրեմիերան նախատեսված է 2015թ. փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը։ Պաշտոնապես նկարահանումներն ավարտվել են այս տարվա փետրվարին։ Օրերս պարզվել է, որ գլխավոր դերակատարներ Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը մեկնել են Վանկուվեր՝ որոշ տեսարաններ վերանկարահանելու, գրում է filmpro.ru-ն։
Ֆիլմի պրոդյուսերները նշել են, որ դերասանների միջև չկա կիրք, որոշ տեսարաններ չեն գրավում և չեն առաջացնում այն հույզերը, որոնք, օրինակ, առաջացնում է գիրքը։ Բանն այն է, որ բաց տեսարանները ֆիլմում չափազանց շատ են լինելու, իսկ դա նշանակում է, որ դրանք պետք է 100%-ով լավ արվեն։
Նախկինում տված հարցազրույցներից մեկում դերասանները խոստովանել են, որ այդ ֆիլմում նկարահանվելը բավականին դժվար է եղել։










