Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ՝ Լոնդոնում

14:58 • 27.10.14

Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել մեծանուն Կոմիտասի 145- ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպել է Լոնդոնի Թեքեյան հիմնադրամը:


Այս մասին հայտնում են Թեքեյան մշակութային միության Լոնդոնի մասնաճյուղից։


Համերգի մասնակիցներն են եղել Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր, տենոր Սիփան Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև անգլաբնակ հայ երաժիշտներ՝ ջութակահարուհի Անի Բատիկյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կրիստինա Առաքելյանը:


Համերգին հնչել են դաշնամուրային պարեր, Կոմիտասի «Հայաստան», «Ալագյազ» և «Խնկի Ծառ», «Կռունկ» «Ծիրանի ծառ» և «Ծիծեռնակ» և այլ ստեղծագործությունները:


Համերգի հաջորդ հատվածը եղել է «Կոմիտաս» երգչախմբի ելույթը:


Համերգի ավարտին ողջույնի խոսքով են հանդես եկել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Արա Մարգարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Վարդապետ Արեն Շահինյանը և Թեքեյան Հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը, ով նաև համերգի մասնակիցներին շնորհել է խրախուսական պատվոգրեր:

 


Համերգին ներկա են եղել Բրիտանահայ համայնքի բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները, Լորդերի Պալատի Խոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսը, երաժիշտներ, քննադատներ, այլք:

 

Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ՝ Լոնդոնում