Երկու ամսական տղայի օրգանիզմում սաղմ է հայտնաբերվել

19:00 • 27.10.14

Վիետնամի հիվանդանոցում բժիշկներն ապշել են, երբ մասնակիորեն ձևավորված սաղմ են հայտնաբերել երկու ամսական տղա երեխայի օրգանիզմում:


Ինչպես հաղորդում է futureofdubai.com-ը` Thanhnienews.com-ին հղումով, փոքրիկը երկժամանոց վիրահատության է ենթարկվել սեպտեմբերին: Բժիշկներից մեկը հայտնել է, որ դա չափազանց հազվադեպ երևույթ է, որը բժշկագիտության մեջ հայտնի է foetus-in-fetu տերմինով: Դա տեղի է ունենում, երբ երկվորյակներից մեկը կլանվում է մյուսի մարմնում:


Ըստ ամերիկյան Paediatrics ամսագրի 2000 թվականի հունիսի համարում հրապարակված զեկույցի` Foetus-in-fetu երևույթը տեղի է ունենում 500 000 ծնունդից մեկի դեպքում:


Երեխայի ծնողները նրան հիվանդանոց էին տարել ` մտահոգվելով փոքրիկի փորի ուռածությունից: Նախնական ախտորոշման համաձայն` նրա մոտ ուռուցք էր հայտնաբերվել, և միայն վիրահատության ժամանակ է պարզվել, որ 1 կգ-անոց ուռուցքը ամբոջական սաղմ է եղել` ձևավորված ոտքերով, ձեռքերով, ողնաշարի, լյարդի և աղիների մի մասով: