Մեղրի ոչ այնքան օգտակար հատկանիշները
Մեղրի օգտագործումը տարածված է եղել հնագույն ժամանակներից` դեռևս քարանձավաբնակ մարդկանց օրերում: Մեր օրերում մեղրի վաճառքին և օգտագործմանը նպաստում են նեկտարի օգտակարության և շաքարի վնասակարության մասին շրջանառվող տարբեր տեղեկությունները:
Ինչպես գրում է Daily Mail-ը` մեղրի օգտակարությունը կապված է դրա պարունակության մեջ 55 տոկոս ֆրուկտոզայի առկայությամբ, սակայն ոմանք պնդում են, որ մեղր ուտելը քիչ է օգտակար մարմնի համար, քան շաքարավազի կիրառումը, ինչ համար մի շարք պատճառներ են նշվում:
Մեղրը ևս շաքար է
Ռաֆինացված շաքարը (սախարոզ) մշակվում է մեր օրգանիզմում` ինսուլինի կողմից, որն արտադրում է ենթաստամոքսային գեղձը: Մեղրը 55 տոկոսով կազմված է ֆրուկտոզայից, որը մշակվում է լյարդի կողմից: Չնայած առկա քիմիական տարբերությանը` օրգանիզմում նմանօրինակ գործընթաց է տեղի ունենում:
Մեղրը բարձր կալորիականություն ունի
Մեղրն իրականում ավելի շատ կալորիաներ է պարունակում, քան սեղանի շաքարը: Մեկ թեյի գդալ բնական մեղրը պարունակում է 22 կալորիա, իսկ շաքարի մեկ թեյի գդալը` 16:
Մեղրը առողջարար չէ ատամների համար
Անգլիայի Հանրային առողջության կլինիկայի իրականացրած հետազոտությունը պարզել է, որ շատ երեխաներ 3 տարեկանում ատամների քայքայում ունեն, ինչի համար զգուշացնում է զերծ մնալ չրերից, շաքարից, մեղրից ու նմանօրինակ քաղցրավենիքներից:
Եվ մաշկը…
Լոնդոնյան կլինիկայի բժիշկը պնդում է, որ մեղրի մեջ առկա գլյուկոզան, ֆրուկտոզան և ածխաջրերը կոլլագեն քայքայում են առաջացնում, ինչպես և շաքարը:










