Իոսիֆ Կոբզոնը կկատարի ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության հիմնը

09:28 • 27.10.14

Հոկտեմբերի 27-ին ռուսաստանցի պատգամավոր և երգիչ Իոսիֆ Կոբզոնը կկատարի ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության հիմնը, որն ինքն էլ հեղինակել է:

 

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն այս մասին հայտնում է՝ վկայակոչելով ինքնահռչակ հանրապետության կառավարության մամուլի ծառայությանը: 

 

Կոբզոնն այդ և այլ երգերով հանդես կգա իր հայրենի Դոնբասում: Ապա սպասվում է նրա ելույթը Լուգանսկում:

 

Ուկրաինայի անվտանգութան ծառայությունն արգելել է Կոբզոնի մուտքը երկիր, սակայն նա իր այցերը կկատարի՝ արգելքից անկախ:

Իոսիֆ Կոբզոնը կկատարի ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության հիմնը