Լեզուների կապն ու ճյուղավորումը` լեզվաընտանիքների ծառի տեսքով (լուսանկար)
Լեզուների միջև պատմական կապի մասին խոսելիս լեզվաբանները օգտագործում են «լեզվաընտանիքի ծառ» փոխաբերությունը: Հնագույն Հնդեվրոպական լեզվաընտանիքը բազմաթիվ ճյուղեր ունի, ինչպիսիք են ռոմանականը, սլավոնականը և գերմանականը, որոնք էլ իրենց հերթին են ճյուղավորվում, օրինակ` արևմտյան գերմանականի, հյուսիսային գերմանականի, որոնցից էլ առանձնանում են տարբեր լեզուներ` շվեդերեն, դանիերեն, նորվեգերեն:
Ինչպես ներկայացնում է mentalfloss.com-ը` լեզվաընտանիքները սովորաբար պատկերվում են հասարակ ծառի դիագրամի տեսքով, որը համապարփակ տեղեկություն է տալիս լեզուների առաջացման և կապի մասին: Կատակերգական ժանրի պարբերականի ներկայացուցիչ ամերիկուհի Միննա Սանբերգը ներկայացրել է լեզվաընտանիքների ծառի առավել երևակայական տեսակը` պատկերելով հետապոկալիպսիսյան սկանդինավյան երկիրը:











